National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.06.2008
Չեխիայի դեսպանն Ազգային ժողովում

Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Իվան Եսթրաբին:

Արձանագրելով վերջին շրջանում խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ Չեխիայի, իբրեւ արդեն Եվրամիության անդամ երկրի, փորձը Հայաստանի համար հետաքրքիր եւ կարեւոր է, նկատի ունենալով, որ Հայաստանը եվրաինտեգրումը իր արտաքին քաղաքական գերակայություն է համարում:

Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Իվան Եսթրաբը, որ առաջին անգամ է Երեւանում, Աժ նախագահին փոխանցեց իր դեռ հպանցիկ տպավորությունները` նշելով, որ հաճախակի Երեւան եւ Հայաստան գալու ու նաեւ մարզերում լինելու անհրաժեշտությունն արդեն զգացել է: Դեսպանն արձանագրեց իր երկրի մեծ հետաքրքրությունը Հարավային Կովկասի պետությունների ու մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ` նշելով, որ 2009-ի հունվարից առաջին անգամ Չեխիան դառնալու է Եվրամիության նախագահող երկիր եւ այժմ իսկ նախապատրաստվում է այդ պատվաբեր ու դժվարին գործին` նպատակ ունենալով նպաստել Եվրամիության արեւելյան հարեւանների հետ հարաբերությունների զարգացմանը, որի նախաձեռնությամբ արդեն  հանդես են եկել Լեհաստանն ու Շվեդիան: Չեխիայի Հանրապետությունը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացմանն ու անվտանգության ապահովմանը: Դեսպանն անդրադարձավ նաեւ տնտեսական ու գիտամշակութային կապերի զարգացմանը, որոնք քաղաքական բարձր մակարդակ ունեցող հարաբերություններին դեռ զիջում են եւ իր անմիջական խնդիրներից մեկը համարեց նաեւ դրանց զարգացումը: Այս առումով դեսպանը կարեւորեց Երեւանում Չեխիայի դեսպանատան բացումը, որին խոչընդոտում են միայն ‎ֆինանսական խնդիրները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Պրշեմիսլ Սոբոդկայի առաջիկա պաշտոնական այցին Հայաստան. պարոն Եսթրաբը Սենատի նախագահի բարեմաղթանքները փոխանցելով Աժ նախագահին` նշեց, որ նա արդեն  նախապատրաստվում է այցին, որին մասնակցելու են նաեւ չեխ գործարարներ (նպատակ ունենալով տեղում ծանոթանալ Հայաստանի տնտեսական ու ներդրումային հնարավորություններին) եւ շատ կարեւորում է այն միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների խորացման առումով, Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ ՀՀ նախագահի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու առիթով Երեւանում գտնվելու ժամանակ պարոն Սոբոդկայի հետ հանդիպման ընթացքում բազում խնդիրներ են քննարկվել: Հայաստանում եւս նրա այցը կարեւորում են իբրեւ խթան բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը,  պարոն Թորոսյանը վստահություն հայտնեց, որ այցը հաջող կընթանա ու իր նպաստը կբերի երկու երկրներին ու ժողովուրդներին, ու իր բարեմաղթանքները խնդրեց փոխանցել Չեխիայի Սենատի նախագահին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ միջազգային կառույցներում համագործակցության անհրաժեշտությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am